Դատարանը մերժեց 10 մլն գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին

0
433
Մանվել Գրիգորյան

ԱԺ նախկին պատգամավոր, գերենալ Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. դատարանը որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը և խափանման միջոց կալանքը չփոխարինել 10 միլիոն գրավով:

Այս մասին քիչ առաջ հայտարարեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here