Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 8-ի սահմաններում, կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել պայմանագրային զինծառայող։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Forrights-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկատվությունը, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հաղորդել։

Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոցից էլ տեղեկացրին, որ այժմ զինծառայողը գտնվում է վիրահատարանում։

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վիրավոր զինծառայողը Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Ս.-ն է, ով պայմանագրային զինծառայող է և նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։ Այս պահին հիվանդանոց են մեկնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները։

Pin It on Pinterest