Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում Մեղրի քաղաքից դեպի Նախիջևանի սահման տանող ճանապարհահատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում ՀՀ ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Սյունիքի փրկարարական վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խմբերը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների կյանքին վտնագ չի սպառնում և օպերատիվ են գործել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներն ու Մեղրիի հիվանդանոցի բժիշկները: Այս պահին պարզում են նաև վիրավորների և վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest