Նաիրա Զոհրաբյանը հավաստիացնում է, որ ինքը չի պատրաստվում հրաժարվել Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից․

«Ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական նորմ չեմ խախտել և որևէ խտրական վերաբերմունք չի եղել»,- այսօր Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ ԲՀԿ-ն պետք է մտածի, թե արդյո՞ք ինքը համապատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի նվազագույն պահանջներին․

«Նաիրա Զոհրաբյանը, որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, առաջնորդվել է բացառապես Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով, որևէ դրույթ ես չեմ խախտել, լսումները եղել են սահմանված օրակարգով, ավելին՝ ես թույլ եմ տվել, որ անձնավորությունը մինչև վերջ իր խոսքն ավարտի, որից հետո ընդամենը, ինչպես և պահանջում էր Ազգային ժողովի կանոնակարգ օրակարգը, նկատել եմ, որ ինքը շեղվել է օրակարգից»,- ասաց Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ «Բարգավաճ Հայաստան»-ի  պատգամավոր Միքայել Մելքումյանը և՛ս շեղվել էր օրակարգից, ինչո՞ւ վերջինիս հետ նույն տոնով չեք խոսել, ինչին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հարցը զգայնություն ունի և չի կարել խնդիրը այդպես կազմակերպված ձևով բերել խորհրդարան․

«Բացարձակապես այլ օրակարգով խորհրդարանական լսումների տակ,  փորձել էպատաժ սարքել, և, ինչպես նշեց տվյալ անձնավորությունը, հայտարարել, որ այսօր այստեղ պատմություն է կերտվում։ Ես նորից եմ ասում՝ մենք պատրաստ ենք որպես հանձնաժողով ցանկացած հարց քննարկել, բայց դա պետք է լինի հանձնաժողովի որոշմամբ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ դա չպետք է լինի անակնկալ, դա չպետք է լինի անսպասելի ։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ինքը որևէ խտրական վերաբերմունք որևէ մեկի հանդեպ չի  դրսևորել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest