Դավիթ Անանյանը ստորագրել է տեսուչ Հայկ Մարտիրոսյանի ազատման դիմումը

0
623
Հայկ Մարտիրոսյան

ՊԵԿ լրատվական բաժնից Forrights-ին հայտնեցին, որ մաքսային ծառայության ավագ մաքսային տեսուչ Հայկ Մարտիրոսյանը, իր դիմումի համաձայն, նախագահի հրամանով արդեն իսկ  ազատված է աշխատանքից։ ՊԵԿ-ում Հայկ Մարիտրոսյանի ազատման դիմումը մեկնաբանում են որպես «կամավոր գրված» ու հրաժարվում են որևէ դիրքորոշում հայտնել:

Այսօր Դավիթ Անանյանը մեկնաբանելով ստեղծված իրավիճակը ասել էր, որ ինքը ոչ ոքի չի պարտադրել դիմում գրել, և աշխատակիցը դա արել է իր սեփական նախաձեռնությամբ։ Պետեկամուտների կոմիտեում նաև չեն նախատեսում Հայկ Մարտիրոսյանին մեկ այլ տեղում աշխատանքի վերցնել։

Հիշեցնենք, որ մաքսային ծառայություն կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել էր աշխատակիցների կեցվածքից, ինչպես նաև դրոշի հանդեպ նրանց վերաբերմունքից և աշխատակիցներից մեկին՝ Հայկ Մարտիրոսյանին ուղղակիորեն հրամայել, որ վերջինս դիմում գրի ու ազատվի աշխատանքից։

Ավագ մաքսային տեսուչ Հայկ Մարտիրոսյանի՝ աշխատանքից ազատվելու հանգամանքները  ուսումնասիրվում են ՄԻՊ գրասենյակի կողմից։

«Օրենքը նախատեսում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կոնկրետ պաշտոնատար անձի գործողությունների վերաբերյալ կարող է գնահատականներ հնչեցնել բացառապես փաստերի բազմակողմանի և օբյեկտիվ քննարկումից հետո՝ ըստ ընթացակարգի համապատսխան արդյունքի: Ներկայում Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն»,- ասվում է ՄԻՊ կողմից  տրված պարզաբանման մեջ։

Ռաֆիկ Ենգիբարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here