Շրջանառության մեջ է դրվել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը

0
164

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մանրամասներ ներկայացնելով նախածից:

«Ինչպես և խոստացել էինք՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը քիչ առաջ ԱԺ-ում դրեցինք շրջանառության մեջ:

ՀՀ Քրեական օրենսգիրք

Հոդված 2651. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

  1. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը
    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
  2. Նույն արարքը, որը կատարվել է
    1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,
    2) պաշտոնատար անձի կողմից՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,
    3) շահադիտական դրդումներով,
    4) առանձին դաժանությամբ,
    5) խուլիգանական դրդումներով,
    6) անչափահասի ներկայությամբ՝
    պատժվում է ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով:
  3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունները կատարող անձի կողմից ԶԼՄ-ներում կամ համացանցում ցուցադրելը պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամկետով:

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»,- գրել է Զոհրաբյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here