ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս 2 ամիս կանցկացնի կալանավայրում. դատարանը քիչ առաջ բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը և մերժեց գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ շուրջ 2 օր քննվեց միջնորդությունը: Երեկ դատարան էր ներկայացել երկրորդ նախագահը և մոտ 40 րոպե բացատրություններ տվել, մանրամասն ներկայացնելով, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 19-ից սկսած մինչև մարտի 2-ը

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև «Մարտի 1-ի» գործով մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է և պաշտպաններին ժամանակ է տրամադրվել՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest