«Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագիր շրջանակներում «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ-ի կողմից իրականացվրել է «Վանաձոր քաղաքի պետական կառույցիների ֆիզիկական մատչելիության և մատուցվող ծառայությունների հասանելիության մոնիթորինգ»։

Town Hall ձևաչափով հանդիպմանը  ներկա էր «Մարդու իրավունքների կոալիցիա»-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը, ով ողջունեց նման նախաձեռնությունը և ներկայացրեց «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագիրը։ Ներկա էին նաև Վանաձորի դատախազության, Վանաձորի պետական համալսարանի, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր կարևորեցին նման մոնիթորինգի անցկացման անհրաժեշտությունը և արդյունքների նեկայացումը։

«Վանաձոր քաղաքի պետական կառույցիների ֆիզիկական մատչելիության և մատուցվող ծառայությունների հասանելիության մոնիթորինգ»-ը  կատարվել է երեք ուղղությամբ՝  առաջինը՝ ընտրվել է թվով  15 պետական կառույցներ՝ ԴԱՀԿ-ն, Դատախազությունը, Ոստիկանությունը, մարզպետարանը, քաղաքապետարանը նոտարական գրասենյակ և այլն։ Այդ կառույցների ընտրությունը կատարվել է` ելնելով նրանց կողմից սպասարկվող բնակիչների թվաքանակից:

«Վանաձոր քաղաքի պետական կառույցիների ֆիզիկական մատչելիության և մատուցվող ծառայությունների հասանելիության մոնիթորինգ»-ի փորձագետ,  «Լուսաստղ» ՀԿ-ի նախագահ Անի Գաբրիելյանի խոսքով ընտրվել են այդ կառույցները, քանի որ դրանք սպասարկում են ոչ միայն Վանաձորի բնակիչներին, այլ նաև հարակից գյուղերի բնակիչներին։

Երկրորդը՝ անհատական հարցազրույցներ այդ կառույցների ղեկավարների հետ, իսկ երրորդը՝ հեռախոսի միջոցով անհատական հարցումներ 200 հաշմանդամություն ունեցող անձանց հետ։

Հարցման արդյունքներով ՝ «Միջավայրի մատչելիությունը՝ հենաշարժողական  խնդիրներ ունեցողների համար» հարցին, մասնակիցների 50%-ը նշել է, որ հարմար չի եղել։

Հարցվածներից 60 %-ը նշել է, որ որևէ տեղ գնալիս ուղեկցորդի կարիք է զգում, իսկ պետական կառույցներ այցելությունները հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց մոտ կազմում է 44 %։ Հարցվածների 78 %-ը նշել է՝ անմատչելիությունը կարող է խոչնդոտել, որ այդ կայույցներից օգտվեն իրենք։

«Մենք մի խնդիր մեզ համար արձանագրեցին, որ հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձիք շատ պասիվ են իրենց իրավունքների պաշտպանության ուղղությամբ և մենք ունենք մի պատկեր, որ 200 անձանցից 86 %-ը ընդհանրապես իրենց իրավունքները չեն պաշտպանում որևէ տեղ, իսկ մնացած 14%-ը նշել է, որ թեքահարթակ է պատրաստել, բազրիք է տեղադրել, դիմել են ՀԿ-ներին և այլն»,- նշեց «Լուսաստղ» ՀԿ-ի նախագահ Անի Գաբրիելյանը։

Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ նշված հաստատությունների ղեկավարների կարծիքով իրենց հաստատությունների 40 %-ը հիմնականում մատչելի են, 46 %-ի կարծիքով` մասամբ են մատչելի, միայն 14 %-ն է գտնում, որ իրենց հաստատությունն առհասարակ մատչելի չէ: Նրանցից 40 %-ը նախատեսում է կառույցի բարելավում, իսկ 53 %-ը չի նախատեսում, 7 %-ն էլ գտնում է, որ բարելավումն իր իրավասության մեջ չի մտնում։

Հավելենք, որ Լոռու մարզում այսօր հաշվառված են տարբեր խմբերի հաշմանդամություն ունեցող 19.113 անձ, որոնցից մոտ 3.000-ը՝ սայլակ օգտագործողներ են, 1.100-ը` քայլակ օգտագործողներ, մոտ 1.500-ն էլ տեղաշարժվում են հենակներով: 

Հիշեցնենք, որ Հավելենք, որ հետազոտությունն իրականացվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում: Ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կոնսորցիումի անդամ հանդիսացող «Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների», «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ», «Իրավունքի Ուժ» և «Ազատ Լրագրողներ» ՔՀԿ-ների համագործակցությամբ: Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ղեկավարությամբ գործող կոնսորցիումի միջոցով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest