Պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի ժամկետը երկարաձգվեց

0
239

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետի երկարաձգման մասին օրինագիծը։

Նախագիծն անցավ միաձայն: Նախագծի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն է։

Ըստ այդմ, զինծառայություն չանցած և մինչև 2019-ի մարտի 1-ը 27 տարին լրացած անձինք կարող են սահմանված կարգով վճարում կատարել և, քրեական հետապնդումից ազատվելով, վերադառնալ Հայաստան:

Նախքան նախագծի ընդունումը, օրենքով սահմանված կարգով վճարում կարող էին անել և Հայաստան վերադառնալ մինչ 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած զինծառայություն չանցած անձինք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here