Վարույթն իրականացնող մարմինը ՊԲ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում սեռական բռնության և պարբերաբար ծեծի ենթարկված զինվորը ճանաչվել է տուժող, իսկ գործով փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ տուժողի ներկայացուցիչ։

Վերջին երկու ամիսների ընթացքում զինծառայող Կ-ն գտնվել է Կանազի հոսպիտալում։ Այդ ժամանակ ուժեղ հազ է նրա մոտ առաջացել, որից հետո վերջինիս տարել են  թոքերի ռենդգեն  հետազոտության, արդյունքում պարզվել է, որ նրա մոտ առկա են կողերի սերտաճող կոտրվածք։

«Իմ պաշտպանյալը ի սկզբանե տուժողի կարգավիճակ է ունեցել, սակայն այժմ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել սուտ մատնության համար, քանի որ  նա հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ սպայի կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողությունների է ենթարկվել, այնուհետև Կ-ն ճնշումների ազդեցության տակ իր ցուցմունքը փոխել էր»,- այս մասին Forrights-ի հետ զրույցում պարզաբանեց փաստաբան Հայարփի Սարգսյանը։

Կ-ի Կանազի հոսպիտալում գտնվելու ժամանակ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, սակայն  մինչ այդ՝   Ռազմական ոստիկանության աշխատակիցը եկել բացատրություն և հաղորդում է վերցրել տուժած զինծառայողից։ 

«Ըստ իմ վստահորդի՝ պարզվում է, որ այդ կողերի կոտրվածքը  նա ստացել է հենց նույն դեպքի ժամանակ, երբ որ նրա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են իրականացվել սպա Գ-ի կողմից»,-մանրամասնեց փաստաբանը, հավելելով,

Ստացվում է, որ ՌՈ հաղորդում ներկայացնելուց հետո՝  դատաբժիշկը զննել և տվել է  համապատասխան եզրակացություն, որի համաձայն զինծառայող Կ-ն  իր կողմից նշանակված հանգամանքներում և ժամանակահատվածում կարող էր ստանալ միջին ծանրության այդ վնասվածքները։

Հիշեցնենք, որ Forrights –ը պարբերաբար անդրադարձել է սեռական բռնության ենթարկված զինծառայողի դեպքին։

 Զինծառայողը երևանցի Կ-ի նկատմամբ բանակ զորակոչվելու հենց առաջին օրերին բռնություն է գործադրել սպա Գ-ն՝ պարբերաբալ ծեծել է և բռնբաբարել է նրան:

Նոյեմբերի 21-ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ  Կ-ն հրաժարվել էր նախաքննական ցուցմունքներից ու պնդել իրեն բռնաբարելու վերաբերյալ նախնական ցուցմունքը:

Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ  է  հարուցվել Կ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու փաստով, սակայն Գ-ի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել և վերջինս օգտվել է ազատ տեղաշարժվելու իրավունքից։

Սպան հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը և՛ ծեծի, և՛ բռնաբարության  մասերով:

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest