Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: 

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը աստիճանաբար համալրվում  է հին կադրերով: Պաշտպանության նախարարությունում տեսակետ է գերակայում, որ հին մասնագետները ափսոս են, և համակարգից այս կամ այն պատճառով ազատված անձինք վերադառնում են ոչ երևացող, ոչ վճռորոշ պաշտոնների:

Այսպես, օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ է վերադարձել կոռուպցիոն սկանդալի հետևանքով 2013 թվականին ՊՆ-ից հեռացած զինծառայողների սոցիալական  պաշտպանության  վարչության նախկին պետ Սուրեն Հարությունյանը:

Սուրեն Հարությունյանը պաշտպանության նախարարությունում հիշվել է որպես իր ստորաբաժանման հետ կապված մեծ սկանդալով։ 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՊՆ վերահսկիչ-վերստուգիչ վարչությունը համատեղ օպերատիվ միջոցառում անցկացրեցին և  կաշառք ստանալու պահին ձերբակալեցին Սուրեն Հարությունյանի տեղակալ գնդապետ, սոցիալական պաշտպանության բաժնի պետ-հրամանատար Դավիթ Դավթյանին:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, նա զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի  սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին օրենքով սահմանված կարգով, անհատույց դրամական աջակցության տրամադրումն արագացնելու դիմաց,  զինվորի ծնողից  պահանջել և ստացել էր 400 հազար դրամից ավելի գումար։ 

Քրեական գործ հարուցվեց,  նախաքննության ընթացքում  այլ բացահայտումներ էլ եղան, սակայն դատապարտվեց միայն զինծառայողների սոցիալական  պաշտպանության  վարչության պետի տեղակալ Դավիթ Դավթյանը։ Նա պահանջեց արագացված դատաքննություն։ Նախաքննության մարմինը ամեն ինչ արեց նրա հանցանքը մեղմացնելու համար։

Նրան մեղադրեցին ոչ թե կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի  չարաշահման համար, այլ խարդախության հոդվածով՝ «խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը», որով առավելագույնը երկու տարվա ազատազրկում է սահմանված։

Մինչդեռ կաշառք ստանալու համար քրեական օրենսգրքով սահմանված ազատազրկման նվազագույն ժամկետը 5 տարին է։ Դատարանում Դավիթ Դավթյանըւ հայտարարեց, որ միայնակ է գործել։ Ոչ մեկի դեմ ցուցմունքն չգրեց։

Որպես մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի առավ այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից տրված ՙ Որպես մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի առավ այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից տրված ՙ որպես մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի առավ այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից տրված ՀՀ «Զինված Ուժեր, 20 տարի» հոբելյանական մեդալով, «Անբասիր ծառայության համար>>  1-ին և երկրորդ և երրորդ աստիճանների մեդալներով, որ նա վատառողջ է:

Կալանավայրում նա անցկացրեց երկու տարի, իսկ այդ բաժնի պետը՝ Սուրեն Հարությունյանը, չոր դուրս եկավ ջրից: Ճիշտ է, երկու ամիս անց նրան ազատեցին ՊՆ-ից, ինչպես ասում են՝ «սեփական դիմումի համաձայն>>:

2013 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանու­թյան վարչության պետի պաշտոնում նշանակվեց 2-րդ դասի պետական խորհրդական Սերժ Առուշանյանը, որն էլ պաշտոնավարում է մինչ օրս:

Պաշտպանության  նախարարությունում լուրեր են տարածվում, որ Հարությունյանին վերադարձրել են ոչ երևացող հաստիքով, շատ ավելի բարձր պաշտոնի նշանակելու հեռանկարով: Ըստ որոշ գնահատականների, նրա համար նախապատրաստում են ԶՈՒ գլխավոր շտաբի տեղակալի աթոռը: Ի՞նչ են պաշտպանության նախարարությանը հին ու մութ կոռուպցիոն գործերում թաթախված անձինք, թերևս գիտի միայն նախարար Դավիթ Տոնոյանը: Մեր հարցին, թե ինչ պաշտոնի է նա վերադարձել, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կարճ պատասխանեց․ «որոշիչ պաշտոն չի, խորհրդատվական բնույթի պաշտոն է»։

Սյուզան  Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest