«Ոնց կարելի էր զինվորի մահվան մեջ ակնհայտ մեղավորին արդարացնել ու Ինֆեկցիոնի պետ նշանակել». Զինվորի ծնողները վիրավորված են, 1in.am

0
822

Օրերս առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի գործով չորս տարի ազատազրկման դատապարտված՝ զորամասի բաժանմունքի պետ, կոչումով լեյտենանտ Մհեր Դավիդյանցին, թերապևտիկ բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Չախոյանին։ Հիշեցնենք, որ դատարանը այս գործով 4 տարվա անազատության էր դատապարտել չորս բժշկի՝ գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, մայոր Կարեն Ջուլհակյանին, ՊԲ հավաքակետում բուժկետի պետ-բուժակ, ենթասպա Վարուժան Մանասյանին, Մհեր Դավիդյանցին և Արկադի Չախոյանին։

«ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 03.10.2013թ. որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ վերջիններիս ազատել են պատժից։

Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 21-ին Նորայրին, առանց որևէ առողջական խնդրի, Էրեբունու զինկոմիսարիատից զորակոչել են բանակ: Կենտրոնական հավաքակայանում վեց ներարկումներից հետո նրա ջերմությունը բարձրացել էր մինչև 38.3 աստիճան: Նորայրը մոտեցել էր հերթապահ բժշկին՝ հոսպիտալի բժիշկ Կարեն Ջուլհակյանին, որը գինեկոլոգ է, և ասել, որ ջերմություն ունի: Նորայրին մեկ հաբ տալով՝ ուղարկել էին Ղարաբաղ: Ճանապարհին Նորայրը դարձյալ վատ է զգացել, փսխել է, բայց նրան օգնություն չեն ցուցաբերել: Բանակում Նորայրին կարողացել են պահել 48 ժամ:

Նորայրի ծնողները դատարանի այս որոշման մասին իմացել են լրատվամիջոցներից։ Դատարանից որևէ ծանուցում չեն ստացել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նորայրի հայրը՝ Նվեր Սահակյանը, պատմեց, որ վեց ամիս առաջ ծանուցում են ստացել, որ նիստ է լինելու, հետո հետաձգվել է դատը, և վեց ամիս անց այս որոշման մասին իմանում են լրատվամիջոցներից։

«Մեր իրավունքները լրիվ ոտնահարվել են։ Ես՝ որպես իրավահաջորդ, պարտավոր էի իմանալ այս նիստի մասին։ Դատավոր Մանուշակ Պետրոսյանը չգիտեմ ինչի հիման վրա է այս երկու ամբաստանյալներին անմեղ ճանաչել»,- ասաց Նվեր Սահակյանը։

Մանրամասները այստեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here