Ամանորի գիշերը նռնակի պայթյունից ժամկետային զինծառայողներ են վիրավորվել

0
352

2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ռազմամթերքի՝ նռնակի, հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով առաջացած պայթյունից պարտադիր ժամկետային զինծառայողներ են վիրավորվել։ Այս տեղեկությունը հաստատում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նշվում է, որ պայթյունի հետեւանքով  Ս.Թորոսյանը, Մ.Մանուկյանը եւ Ա.Մարաբյանը ստացել են պայթյունաբեկորային մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել զինվորական հոսպիտալ: 

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը։ Այս տեղեկությունը մեկ ամիս անց միայն հաստատել էր ՊՆ–ն։


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here