ԵՄ արտգործնախարարի խոսնակն անդրադարձել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին

0
197

«Մհեր Եղիազարյանը հացադուլից հետո մահացել է կալանավայրում, մենք տեղյակ ենք այս դեպքի մասին: Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը հանձնառու է խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելմանը և մարդու արժանապատվության պահպանմանը ցանկացած հանգամանքներում։ Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կերաշխավորի դեպքի պատշաճ քննություն և կձեռնարկի դրանից ելնող համապատասխան քայլեր», — նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Մայա Կոչիյանչիչը՝ պատասխանելով «Ազատության» Բրյուսելի թղթակցի հարցին։

«Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատու, «Հայոց Արծիվներ» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը մահացել էր անցած շաբաթ օրը սրտամկանի ինֆարկտից, որին նախորդել էր 44-օրյա հացադուլը:

Ազգային անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 3-ին ձերբակալել է Եղիազարյանին, նրան առաջադրել մեղադրանքներ խարդախության և կաշառքի միջնորդության հոդվածներով, իսկ դեկտեմբերի 5-ին դատարանը կալանավորել է Եղիազարյանին, ով այդ օրվանից հացադուլ է հայտարարել՝ պնդելով, որ իր գործը քաղաքացիաիրավական հարթության մեջ պետք է քննվի և քրեական գործ հարուցելու հիմքեր չկան:

Հունվարի 17-ին Եղիազարյանը հացադուլը դադարեցրել է և պառկել «Նուբարաշենի» բուժմասում, սակայն նրա վիճակը չի կայունացել մինչև մահվան օրը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here