Արմեն Գևորգյանը չկալանավորվեց

0
141

Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակեց նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, ըստ որի՝ վերջինս չի կլնավորվի։

Նշենք, որ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էր գլխավոր դատախազությունը։

Հավելենք, որ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը, սակայն դեկտեմբերի 14-ին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Ըստ ՀՔԾ-ի՝ 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հավելենք, որ Արմեն Գևորգայնին ևս 3 մեղադրաք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here