«Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել իմ տեսակով». Արմեն Գևորգյան

0
385

Վերաքննիչ դատարանում 2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննույթունը կշարունակվի հունվարի 25-ին:

«Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել իմ տեսակով, դուք ինձ ճանաչո՞ւմ եք» ,-այս մասին ասաց Արմեն Գևորգյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք ինքը ժամանակին ճնշում գործադրել է Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը  հայտարարել էր, որ Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի առիթը ՍԴ անդամի վրա ճնշումն է։

«Ես հանդես եկա հայտարարությամբ և ներկայացրի իմ կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են ներկայացված մեղադրանքների անհիմն լինելու մասին: Ես խնդրեցի իմ բոլոր գործընկերներին՝ դատախազներին, քննչական մարմիններին, որ ամեն ինչ անենք, որ անաչառության, օբյեկտիվության, հանգիստ մթնոլորտում քննվի գործը, որ արդարությունն ի հայտ գա, որ բոլորս իմանանք ինչ էր եղել, և ինձնից ինչ էին ուզում»,-ասաց նախկին փոխվարչապետը:

Վերջինս քննությունից մանրամասներ չներկայացրեց` նշելով, որ այնպիսի կարգավիճակում է գտնվում, որ չի կարող որևէ տեղեկություն տալ գործի հետ կապված նյութերից:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ավելի ուշ՝ դեկտեմբերի 11-ին, Գևորգյանին 3 նոր մեղադրանք ներկայացվեց՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here