Կարագանդայում միջադեպի ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայկական անուններով. БАСЕ

0
941

Ամանորի գիշերը Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի կասկածյալների ինքնությունը հունվարին 2-ին և 3-ին արմատապես տարբերվել են: Այս մասին հաղորդում է Ղազախական БАСЕ հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրի՝ հունվարի 2-ին նշվել են կասկածյալ  ադրբեջանցիների անուն-ազգանուններ, մինչդեռ հաջորդ օրը ենթադրյալ հանցագործների անուն-ազգանունները դարձել են հայկական:

Դեպքի հաջորդ օրը սոցցանցերում տարածվում են տեսնյութեր, իսկ հարյուրավոր մարդիկ իրենց բոողոքի ձայնն են բարձրացնում Ղասախստանում հայկական համայնքի դեմ:

Ոստիկանության ստորաբաժանումները դանակահարության միջադեպից հետո ուժեղացված հսկողություն են սահմաներ հունվարի 1-ին, 2-ին, 3-ին:

Նշվում է, որ Ղազախստանի հայկական համայնքը բավական ակտիվ է տարբեր ոլորտներում, սակայն հայերի կողմից ղազախների նկատմամբ ագրեսիվ վարքի դրսևորում երբևիցե չի նկատվել:

Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեքը տաբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«Ազատության» հայկական ծառայությունը հղում անելով  «Ազատության» ղազախական ծառայությանը տեղեկացնում է՝ դանակահարության գործով երեք մարդ է կալանավորվել: Կարագանդայի շրջանային դատարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

«Վերջիններիս կալանավորել են 2 ամսով: Բացի այդ, կասկածյալ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ, որը թաքնվել է իրավապահ մարմիններից և հետախուզման մեջ է գտնվում, նույնպես որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,- ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ:

ԼՀԿ Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարություն էէ տարածել Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Ղազախստանի Կարագանդա քաղաքում Ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանության դեպքից հետո իրավիճակը գնալով անվերահսկելի և պայթյունավտանգ է դառնում՝ տագնապի մեջ պահելով մեր հայրենակիցներին, սպառնալիքի տակ դնելով նրանց ապահովությունն ու անվտանգությունը։ Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ ադրբեջանցիներին հաջողվել է տեղի ունեցած այս ներանձնային վեճը հրահրել` այն դարձնելով հակահայկական ակցիա:

Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով։

Ստեղծված իրավիճակից ելնելով ՀՀ Արտաքին քաղաքական գերատեսչությանը կոչ ենք անում անհապաղ՝ վաղն առավոտյան արտաքին գործերի նախարարություն հրավիրել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին և նրանից պարզաբանումներ պահանջել վերջին օրերին ղազախական Կարագանդա քաղաքում շարունակվող զարգացումների վերաբերյալ և հավաստիանալ, որ պաշտոնական Աստանան ամեն ինչ անում է մեր հայրենակիցների իրավունքների, անվտանգության և սեփականության պաշտպանության և նրանց սպառնացող վտանգները կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:




ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here