Ակտիվիստ-նկարիչը մեղավոր ճանաչվեց

0
817

Ակտիվիստ- նկարիչ Փայլակ Թեւանյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով։
Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը Փայլակ Թեւանյանին դատապարտել է 500.000 դրամ տուգանքի, սակայն կիրառել է համաներում։ Սա նշանակում է, որ ակտիվիստը չի մուծելու այդ գումարը։

Հասկանալի էր, որ հատկապես հեղափոխությունից հետո ինչ- որ բան չէր լինելու, չէին կալանավորելու։ Բայց կոնկրետ ինչ սցենարով էր գնալու, ես չգիտեի»,- ասաց Փայլակ Թեւանյանը։

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 2017 թ հունիսի 28-ին «Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դարպասների դիմաց իշխանության ներկայացուցիչ հանդիսացող կարգադրիչ Առաքել Արզումանյանին ապտակելու մեջ։ Փայլակ Թեւանյանը չի ընդունում մեղադրանքը։

Պաշտպանական կողմը դատարանից պահանջել էր արդարացնել նկարչին։ «Փայլակը չի հայտարարել, թե հարվածել է կամ չի հարվածել։ Մեղքը չի ընդունել, ինքը նշում էր, որ տվյալ աշխատակիցը հայհոյել է իրեն, եւ միջադեպը կապված է եղել նրա հետ, որ հայհոյանք է հնչեցվել աշխատակցի կողմից»,- նշեց Ռոբերտ Ռեւազյանը։

Ըստ նրա՝ վկաների ցուցմունքները, ինչպես նաեւ տեսագրությունը իրենց կողմից վիճելի է։

Մինչդեռ մեղադրող կողմը  Փայլակ Թեւանյանի մեղքն ամբողջությամբ հիմնավորված էր համարել՝ հիշեցնելով դեպքի վայրի տեսանյութը, ինչպես նաեւ վկաների՝ կարգադրիչների եւ ոստիկանների տված ցուցմունքները, ըստ որոնց Փայլակը հարվածել է կարգադրիչին։

Դատախազ Մուշեղ Արամյանը դատարանին միջնորդել էր Փայլակ Թեւանյանին դատապարտել 1.6 տարվա ազատազրկման եւ կիրառել համաներում։

Առաջիկայում պարզ կդառնա կբողոքարկվի վճիռը, թե՝ ոչ։

Սուսաննա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here