«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունը արժանացավ 2 հատուկ մրցանակի

0
477

«Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» » և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխությունը «Լրագրողներ հանուն մարդու իրավուքների» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստացավ 2 հատուկ մրցանակ՝ փակ հաստատություններում խնդիրը հետևողական լուսաբանելու համար։

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար Արթուր Սաքունցը բարձր գնահատեց կազմակերպության կատարած աշխատանքը՝ նշելով՝ շատ քիչ են այն կազմակերպությունները և լրատվական միջոցները, որոնք նման սրտացավորեն, հետևողականերով բարձրաձայնում և հանրայնացնում են փակ հաստատություններում տիրող իրավիճակը։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցան նաև թեմատիկ քննարկումներ, մասնակցեցին իրավապաշտպաններ, հանրային գործիչներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետներ, ներկայացուցիչներ պետական և միջազգային կառույցներից հյուրեր։

«Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» լրագրողական նյութերի մրցույթը հայտարարվել էր Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի համաֆինանսավորմամբ մեկնարկած «Հանրային հայացք՝ փակ աշխարհին.մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության կողմից «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունընվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակիրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթը հայտարարվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here