Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը։

Վահանգն Հարությունյանն այս պահին գտնվում է Մոսկվայում․ վերջինս առողջական խնդիրներ ունի և բուժման կուրս է անցնում։ Հարությունյանին կալանավորելու մասին որոշումը դատարանը կայացրել էր նոյեմբերի 2-ին։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, համաձայն որի Մարտի 1-ին կիրառված իրական պարկուճները նախկին քննչական խմբի ղեկավարի ու դատաձգաբան-փորձագետի կողմից կեղծվել են:

«Ես չեմ կարող հիմա ասել, որ բոլոր այդ 1000 փամփուշներն էլ բանակի զենքերն են եղել, թե ոչ, բայց մեր ապացույցները խոսում են այն մասին, որ իրեղեն ապացույց հանդիսացող առնվազն 1000 պարկուճ փոխվել է Ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող զենքերից կրակված պարկուճներով: Ներքին զորքերի այդ զենքերը հիմա էլ կան»,- նշում է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Վահագն Հարությունյանը չի ընդունում մեղադրանքը՝ «անհիմն և շինծու» որակավորելով այն:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest