Եվրամիությունը հայտարարություն է տարածել Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրության կապակցությամբ.

2018 դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ առաջին համապետական ընտրությունները, որոնք հետեւեցին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կատարված խաղաղ բնույթի քաղաքական անցմանը:

Համաձայն Ընտրությունների միջազգային դիտորդների հայտարարության՝ այս ընտրություններն անցել են «հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսեւորմամբ եւ վայելում են հանրային լայն վստահություն, ինչն անհրաժեշտ է պահպանել ընտրական համակարգի հետագա բարեփոխումների միջոցով»:

Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի կառուցմանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարեւորվում են այն առումով, որ դրանք բարձրացրեցին հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ Հայաստանում: Ակնկալում ենք, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը շարունակեն ջանքերը երկրի հետագա ժողովրդավարացման եւ արդիականացման ուղղությամբ:

Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի եւ ապագա կառավարության հետ` խորացնելու մեր քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները` հիմք ընդունելով համատեղ պարտավորությունները ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest