Պաշտոն՝ Իրավաբան-փորձագետ՝ մարդու իրավունքների ոլորտում

Վայրը՝ Երևան

Կազմակերպություն՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

Նկարագրություն՝ Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան ՀԿ-ն հիմնադրվել է 2008թ.-ին: Կազմակերպությունը ծավալում է իրավապաշտպան գործունեություն:, պաշտպանում է մարդկանց խախտված իրավունքները հրապարակայնության միջոցով(Forrights.am):  Կազմակերպության ուշադրության կենտրոնում են բանակում զինծառայողների ընտանիքներն ու ազատազրկվածներն ու նրանց ընտանիքները:

Պահանջներ.

  • իրավաբանական բարձրագույն կրթություն.
  • հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն.
  • համակարգչային հմտություններ (Excel, Word and Power Point).
  • թիմային աշխատանքի կարողություններ.
  • աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ծառայություններ մատուցելու կարողություն:

Մասնագիտական փորձը ցանկալի է:

Պարտականություններ.

  • «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրում ՀԿ-ներին.
  • ՀԿ-ների կանոնադրությունների ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում՝ դրանցում փոփոխությունների կատարում՝ համապատասխանեցնելու «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նոր պահանջներին.
  • ծրագրի շրջանակներում վերլուծությունների և ուսումնասիրությունների կատարում՝ ազգային և միջազգային փորձի համադրմամբ.
  • իրավական կարծիքների կազմում և տրամադրում.
  • մասնագիտական միջոցառումներին մասնակցություն.
  • ծրագրային այլ գործողությունների կատարում:

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը ներառյալ, ուղարկել  իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը՝ նշելով այս ոլորտում ունեցած փորձառնությունը՝ (մինչև 300 բառ) հետևյալ հասցեին՝ jhrngo@gmail.com : Խնդրում ենք նամակի առարկան նշել «Իրավաբան-փորձագետ»:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest