«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, Մայոր Մանուկյան Մովսես։ Ցավակցում ենք», — Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում էր տարածել, որ այսօր ժամը 10.20-ի սահմաններում կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող Հայաստանի զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Ըստ հաղորդագրության, ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Pin It on Pinterest