Զինծառայող է մահացել

0
741

Մեր տեղեկություններով հերթական մահվան դեպքն է գրանցվել բանակում։ Երեկ երեկոյան Արարատի զորամաի մարտական հենակետում պայմանագրային զինծառայող է մահացել։ Նրան հայտնաբերել են հրազենային վնասվախքով։ Մեր այս տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն չի հրապարակել զինծառայողի անուն ազգանունը և մահվան պատճառները՝ այն համարելով նախաքննության գաղտնիք։ Մեր նախնական տեղեկություններով դարձյալ շրջանառվում է ինքնասպանության վարկածը։ Նրա անունը Գոռ է, բնակության վայրը Երևանն է։

ՊՆ մամուլի խոսնակը խոստացել է շուտով հաղորդագրություն տարածել պայմանագրային զինխառայողի մահվան մասին։ Տարօրինակ է, որ երեկվանից մինչև այս պահը պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here