Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ երկու ամսով երկարացրեց գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը:

Դատարանը որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմից ներկայացված գրավը՝ խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդությունը, փոխարենը բավարարեց ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Մայրապետյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 6-ին: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38/311–րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ կաշառք ստանալուն օժանդակելը: Գործարարը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest