Վերաքննիչ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

0
96

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ նախկին նախագահն արդեն իսկ նիստերի դահլիճում է գտնվում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել բեկանել Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ որոշումը եւ գործն ուղարկել դատարան՝ նոր քննության:

Հավելենք, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել Առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը, հիմքում նշելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Նա հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Այս որոշումը բողոքարկել էր թե՛ Գլխավոր դատախազությունը, թե՛ պաշտպանական կողմը: Վերջիներս նշում էին, որ Քոչարյանին ազատ արձակելու հիմքերն ավելի շատ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here