Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը:

«Կողմ» քվեարկեց 75 պատգամավոր, «Դեմ» կամ «Ձեռնպահ» չկար:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ պատժիչ կազատվեն ՔԿՀ-երում պահվող 2880 անձանցից շուրջ 270-ը, դատապարտյալների ավելի քան 15%-ը, ՔԿՀ-ներում պահվող 396 անձի 21.5%-ը: Ընդհանուր առմամբ ավելի քան 660 դատապարտյալների նկատմամբ կկիրառվի համաներում, որը կազմում է ավելի քան 36%-ը: Համաներումը կտարածվի պրոբացիայի 3850 շահառուներից 2720 անձի նկատմամբ, այսինքն՝ ավելի քան 70%-ի և Քննչական կոմիտեում քննվող գործերից 1096-ի վրա:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest