«Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի կինը կհրավիրվի դատարան

0
468

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավթիի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով: Այսօր նիստին պետք է հարցաքննվեին գործով տուժող ճանաչված, ՊՊԾ գնդում պատանդառված ոստիկանները, սակայն «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդությամբ հանդես եկավ:

Պաշտպանը Ղարագյոզյանը միջնորդեց դատարան հրավիրել Խանդոյանի կնոջը՝ Անուշ Խանդոյանին, որպեսզի վերջինս իր դիրքորոշումը հայտնի ամուսնու մասով գործի վարույթը շարունակելու կամ կարճելու շուրջ:

Միաժամանակ, պաշտպանը համոզմունք հայտնեց, որ Խանդոյանի մասով գործի վարույթը պետք է կարճվի.

«Նրա արարքներում չի եղել հանցագործություն, նա ապստամբել է նախորդ ռեժիմի դեմ, որի հրամանով ենթարկվել է խոշտանգումների: Եթե դատարանը, այնուամենայնիվ, որոշի շարունակել գործի քննությունը, Խանդոյանի կինը պետք է ներգրավվի որպես նրա իրավահաջորդ»,- նշեց Արա Ղարագյոզյանը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց նրա միջնորդությունը, հայտարարելով՝ հաջորդ նիստում Անուշ Խանդոյանը կներկայանա դատարան:

Դատական նիստը հետաձգվեց: Քրեական գործի քննությունը կշարունակվի նոյեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 10-ին, նախնական վարկածով՝ սրտի կաթվածից:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here