ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Համաներման մասին» նախագիծը

0
1284

Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը:

«Կողմ» քվեարկեց 72 պատգամավոր, «Դեմ» կամ «Ձեռնպահ» չկար:

Նախագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա վաղը 11:00-ին:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ պատժիչ կազատվեն ՔԿՀ-երում պահվող 2880 անձանցից շուրջ 270-ը, դատապարտյալների ավելի քան 15%-ը, ՔԿՀ-ներում պահվող 396 անձի 21.5%-ը: Ընդհանուր առմամբ ավելի քան 660 դատապարտյալների նկատմամբ կկիրառվի համաներում, որը կազմում է ավելի քան 36%-ը: Համաներումը կտարածվի պրոբացիայի 3850 շահառուներից 2720 անձի նկատմամբ, այսինքն՝ ավելի քան 70%-ի և Քննչական կոմիտեում քննվող գործերից 1096-ի վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here