Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում

0
763

0 «կողմ», 1 «դեմ» և 11 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ. անհրաժեշտ էր 53 կողմ ձայն:

«Շնորհավորում եմ չընդունված որոշման կապակցությամբ»,- ժպիտով հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Քվեարկությունից առաջ չմասնակցելու մասին հայտարարել էին ԲՀԿ, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները: «Ելք»-ն էլ իր հերթին հայտնել էի, որ «ձեռնպահ» կքվեարի:

Առաջին փուլով տեղի ունեցած քվեարկության արդյունքում, ինչես և նախապես ծրագրված էր,  Փաշինյանը վարչապետ չընտրվեց: Խորհրդարանում ՀՀ վարչապետի ևս մեկ ընտրություն կկայանա առաջին փուլի ընտրության քվեարկությունից 7 օր հետո, որին մասնակցելու իրավունք կունենան պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here