Համաներումը կտարածվի «Սասնա ծռեր» խմբավորման վրա, եթե տուժողները դեմ չլինեն

0
2031

ՀՀ կառավարությունն այսօր Ազգային ժողով է ներկայացրել համաներում հայտարարելու մասին օրինագիծը, որը տարածվում է նաև 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրոհած «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վրա, սակայն մի պարագայում` եթե տուժողները կամ նրանց հարազատները դեմ չեն:

 

«2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները:», — մասնավորապես նշվում է նախագծում:

Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետը չի տարածվում նույն կետում նկարագրված իրադարձությունների ընթացքում կատարված այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի տարածքում սպանվել էր 3 ոստիկան: Նրանց սպանության համար մեղադրանք է առաջադրվել Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին: Նրանք խմբավորման անդամներից միակն են, որոնք մինչ օրս անազատության մեջ են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here