«ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որը 100%-ով ապացուցված է. դա լինելու է Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը»

0
1467

«Այսօր ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որը 100%-ով ապացուցված է, և արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում: Կարելի է մի շաբաթ էլ ձգել, մի ամիս էլ ձգել, բայց տարբերակ չկա՝ այդ պատգամավորը կալանավորվելու է: Սա լինելու է Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է այլ պաշտոնյաների հետևից»,- այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը չհստակեցրեց, թե որ պատգամավորի մասին է խոսքը, փոխարենը շեշտեց՝ որ օրն անհրաժեշտ փաստաթուղթը պատրաստ եղավ, այդ օրը պատգամավորը կաշառքի մեղադրանքով կկալանավորվի:

«Կապված է մի քիչ էլ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ. այդ թուղթը չի գալիս: Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ այդ երկրի հետ կապեր կան, որ ձգում են, ամեն օր էսօր, էգուց, էսօր, էգուց»,- նշեց Փաշինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here