Փաստաբան Վահե Գրիգորյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել էր 53 պատգամավոր, այնինչ ՍԴ անդամի քվեարկության ընտրության համար անհրաժեշտ է 63 «կողմ» քվե:

«ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 53-ը, քվեատուփում առկա էր 53 քվեաթերթիկ, որոնցից ոչ մեկն անվավեր չէր, կողմ էր 30, դեմ 23: Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվում»,- հայտարարեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ  Գագիկ Մելիքյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest