Վահե Գրիգորյանը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու

0
972

Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի,  213-րդ հոդվածի եւ  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվող  Ազգային ժողովի հերթական նիստերում»,- ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ շուրջ 200-ից ավել փաստաբաններ դիմել էին Սարգսյանին՝ Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնում քննարկելու առաջարկով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here