Ահաբեկչություն Ղրիմի քոլեջում. նախնական տվյալներով կա 30 զոհ (տեսանյութ)

0
3198

Ղրիմի Կերչի պոլիտեխնիկական ուսումնարանն ահաբեկչական հարձակման է ենթարկվել: Նախնական տվյալներով զոհվել է 30 մարդ, վիրավորվել` 50-ը: Նրանց մեծ մասը դեռահասներ են:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաղորդում է, որ քոլեջում պայթել է անհայտ պայթուցիկ սարք, հայտնում է Lenta.ru-ն:

«5 րոպեում մոտ 4 պայթյուն է եղել՝ առաջին և երկրորդ հարկերում: Լսվել են նաև կրակոցներ», – լրատվամիջոցին պատմել է քոլեջի ուսանողներից մեկը:

Կասկածյալի ինքնությունը պարզվել է. ահաբեկչությունն իրականացրել է 18-ամյա Վլադիսլավ Ռ.-ն: Նրան ևս մահացած են հայտնաբերել:

Մանրամասները` տեսանյութում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here