«Հուզմունքս մեծ է, պատասխանատվության զգացումս՝ հսկայական: Ես կանգնած եմ այստեղ, քանի որ այսպես է որոշել ժողովորդը: Այդ իրավունքը նա վաստակել է թավշյա հեղափոխության արդյունքում: Շնորհակալ եմ Ձեզ վստահության համար: Ձեզ վստահեցնում եմ, որ սա արարողակարգային ընթերցում չէր, սա իրական երդում էր ձեր և Աստծո առաջ», այս խոսքերով Հայկ Մարությանը հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը:

Երևանի նորընտիր քաղաքապետին խորհրդանշական լանջաշղթան հանձնեցին ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը և Երևանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանը: Արարողությանը ներկա են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Գագիկ Հարությունյանը և այլ բարձրաստիճան անձինք:

Pin It on Pinterest