«Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Պավլիկ Մանուկյանը և Արմեն Բիլյանը քիչ առաջ դատարանում անժամկետ հացադուլ հայտարարեցին` խափանման միջոցի փոխման պահանջով.

«Ցեղասպաններին բռնում բաց են թողնում, իսկ մենք, որ արդարության մարտիկներ ենք, կանգնել ենք ոտքի և կանխել 3-րդ ցեղասպանությունը, մինչև հիմա փակի տակ ենք: Իմ խափանման միջոց կալանքն էս պահին շատ անհարկի չի փոխվել և ես ստիպված եմ իմ վճիռն ինքս կայացնել: Նախապես ասեմ, որ հրաժարվելու եմ բոլոր տեսակի բժշկական օգնություններից և դեղամիջոցներից»,- իր խոսքում նշեց Մանուկյանը:

Արմեն Բիլյանը ևս միացավ հայտարարությանը: «Սասնա Ծռեր» խմբի անդամները, չնայած միացան Պավլիկի պահանջին, այնուամենայնիվ հորդորեցին չգնալ նման ծայրահեղ քայլի:

Դատավոր Մեսրոպ Մակյանը պահանջեց դատարանի հետ շանտաժներով չխոսել. «Ի՞նչ է նշանակում` եթե չազատեք, հացադուլը չեմ դադարեցնի»,- շեշտեց դատարանը:

Մանուկյանը շարունակեց հայտարարությունենր անել: Նա դատարանին միջնորդեց իրեն «ազատել խարդախ պաշտպանից»` նկատի ունենալով իր պաշտպան Ազատ Շահբազյանին: Դատավորը հորդորեց վիրավորական արտահայտություններ չհնչեցնել՝ նշելով, որ հենց նա է ընտրել իր պաշտպանին։

«Իմ ընկերն ա եղել նախկինում, բայց 30 տարվա ընկերները խարդախ դուրս եկան, լինում ա, չէ՞»,-ասաց Պավել Մանուկյանը:4

Դատարանը բավարարեց Մանուկյանի միջնորդությունը և Շահբազյանի լիազորություններն այս գործով դադարեցրեց:

Դատական նիստն ավարտվեց: Քրեական գորշի քննությունը կշարունակվի հոկտեմբերի 10-ին:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest