Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին համապատասխանաբար Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով: Այս մասին Forrights-ին հայտնեց վերջինիս շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանը.

«Լևոն Երանոսյանն այս պահին կասկածյալի կարգավիճակում է: Կասկածվում է Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին»,- նշեց Սաֆարյանը:

Փաստաբանը չցանկացավ բացահայտել պաշտպանական կողմի մարտավարությունը, շեշտելով՝ կախված է Հատուկ քննչական ծառայության գործողություններից:

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվել է 4 ամիս առաջ՝ մայիսին:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest