Սարի թաղում բռնության ենթարկված լրագրողների գործի վարույթը կասեցվել է

0
681

2016 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների մասով հարուցված քրեական գործը կասեցվել է: Տեղեկացնում է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, որն զբաղվել է տուժողների շահերի պաշտպանությամբ:

Հիշեցնենք, որ այս գործով որպես տուժողներ անցնում էին լրագրողներ Մարութ Վանյանը, Տիգրան Բադալյանը, Ռոբերտ Անանյանը, ինչպես և` Գևորգ Մնացականյանը, Անդրիաս Ղուկասյանը և Անի Աղաբաբյանը:

Ըստ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության՝ քրեական գործի վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ: Միաժամանակ ՀՔԾ-ն ներկայացրել է, որ շարունակվում է դեպքերի բոլոր հանգամանքներոը, ինչպես նաև հանցանք կատարած մյուս անձնաց ինքնությունները պարզելու և քննությանը ներկայացնելուն ուղղված անհրաժեշտ քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

Տեղեկացնենք, որ այս քրեական գործը հարուցվել էր 2016 թվականի հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած հավաքների ընթացքում քաղաքացիների նկատմամբ գործադրած բռնության փաստի առթիվ: Մամուլի և ականատեսների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիների նկատմամբ բռնությունները կիրառել էին քաղաքացիական հագուստով ոստիկանները կամ ոստիկանության հովոնավորությամբ գործող անձինք:

Այնուամենայնիվ, վարույթն իրականացնող մարմինը շուրջ երկու տարի չկարողացավ բացահայտել հանցանք կատարած անձանց ինքնությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here