Սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ։

Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, ահազանգերից 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, 1-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ են։

Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest