«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում ոստիկանության գործողությունները բխել են օրենքից: Քննությունն ընթացքի մեջ է, որի արդյունքների մասին ոստիկանությունը կհայտարարի»,- հայտարարում է ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսպիյանը:

Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը սուտ մատնություն է համարել ընտրակաշառք բաժանելու մասին ոստիկանություն ներկայացված հաղորդումը: Նա նաև ասել է, որ Վալեի Օսիպյանը չի տիրապետում իրավիճակին: Ոստիկանապետն այսպես է մեկնաբանում ԲՀԿ-ականի այս հայտարարությունը. «Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին: Ոստիկանությունը տիրապետում է ՀՀ-ի ողջ օպերատիվ իրավիճակին: Եթե մենք ահազանգ ենք ստանում, որ ինչ-որ տեղ հանցագործություն է կատարվում, ի՞նչ, ոստիկանությունը չգնա՞ ահազանգի հետևից»: Լրագրողի դիտարկմանը, որ Նաիրա Զոհրաբյանը պահանջել է իր հրաժարականը, Օսիպյանն արձագանքել է. «Թող պահանջի»:

Վալերի Օսպիյանը չի մանրամասնել, թե ոստիկանությունը քաղաքական որ ուժի կողմից է ընտրակաշառք բաժանելու դեպքեր արձանագրել. «Որպեսզի իմ խոսքը հակաքարոզչություն կամ քարոզչություն չդիտարկվի, ընտրություններից հետո կանդրադառնանք այդ հարցին»: Ոստիկանապետի տեղեկացմամբ` նախընտրական շրջանում ոստիկանությունը չի արձանագրել կոպիտ ընտրախախտումներ, իրականացվել են կանխարգելիչ աշխատանքներ: Օսպիյանն ասել է` հավատում է, որ ազատ ու արդար ընտրություններ կլինեն:

Pin It on Pinterest