Ինչպիսի խախտումներ և միջադեպեր են գրանցվել ժամը 10:00-ի դրությամբ

0
651

Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը դիտարկող «Ականատես» նախաձեռնությունը ժամը 10:00-ի դրությամբ 84 խախտում  և 8 միջադեպ է գրանցել: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

Ժամ Տեղամաս Ընտրախախտում
08:49 5/10 Դավթաշեն Քվեարկության սենյակի կահավորման հետ կապված խնդիրներ

Դիտորդը տեղեկացրել է, որ քվեախցիկի հետևում առկա է դուռ, որի վրա կա բանալի: Դիտորդը խնդրել է տեղափոխել քվեախցիկը և վերջինիս խնդրանքին ի պատասխան սկզբում հանձնաժողովի նախագահը հրաժարվել է տեղափոխել քվեախցիկը, այնուհետև, երբ դիտորդը պահանջել է արձանագրել գրանցամատյանում խախտման վերաբերյալ իր գնահատականը, վերջինս համաձայնվել է և քվեախցիկը տեղափոխվել է:
Ավելի ուշ, Տարածքային ընտրական հանձնաժողովից այցելել են տեղամաս և պահանջել նույն տեղում դնել քվեախցիկը, իսկ ետնամասում գտնվող դռան վրա փակցվել է թուղթ՝ դիտորդի ստորագրությամբ:

08:16 8/15 Շենգավիթ Քվեարկության գաղտնիության խախտում

Դիտորդը հայտնում է, որ տեղամասի բացումից հետո մոտ 30 հատ ծրարի վրա հանձնաժողովի անդամի կողմից դրվել է կնիք: Այս պահին կնիք արդեն չեն դնում:

08:13 4/28 Արաբկիր Քվեարկության գաղտնիության խախտում

Քվեախցիկի ետնամասում առկա է դուռ։ Նաև դռան վերևի մասում առկա է բաց լուսամուտ։

07:34 9/48 Կենտրոն Քվեարկության սենյակի կահավորման հետ կապված խնդիրներ

Քվեախցիկների ոչ պատշաճ կահավորման արդյունքում կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը. քվեախցիկների ետևի մասում աստիճաններ են ու առկա է դուռ (երեք քվեախցիկներից միայն մեկի ետևում է տեղադրվել գրատախտակ):

 

Ըստ նախաձեռնության, Առավել շատ խախտումներով տեղամասերը հետևյալներն են`

Տեղամաս Հասցե Խախտումների թիվ
2/16 Նոր Նորք, Ճարտարապետության և շինարարության պետական քոլեջ, Մառի 17/1 6
9/6 Նորք-Մարաշ, Թիվ 157 դպրոց, Նորքի 11 փ. 62 4
4/28 Արաբկիր, Մ. ԳԱԼՇՈՅԱՆԻ ԱՆՎ. ԹԻՎ 148 ԴՊՐՈՑ (ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ 78) 3
9/12 Կենտրոն, Թիվ 39 դպրոց, Ծխախոտագործների 1 3
4/40 Արաբկիր, ԹԻՎ 21 ԴՊՐՈՑ (Վ. ՎԱՂԱՐՇՅԱՆ 24) 3
8/9 Շենգավիթ, Թիվ 65 դպրոց, Ֆրունզե 56 3
9/18 Կենտրոն, Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոց, Պարոնյան 3 3
7/46 Մալաթիա-Սեբաստիա, Թիվ 95 մանկապարտեզ, Անդրանիկի 124 3
9/48 Կենտրոն, Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, Մոսկովյան 17 3
3/24 Քանաքեռ-Զեյթուն, «Զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ, Հր.Ներսիսյան 3 2
Խախտումների 52 տոկոսը կապված է ընտրատեղամասերի անմատչելիությանը, 15.6 տոկոսը` քվերակության սենյակի կահավորման հետ կապված խնդիրներ են, 10 տոկոսը վիճակահանության կարգի խախտում է:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here