Հայաստանի անկախության տոնին Բաղրամյան 26-ում հրավիրված ընդունելությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գեղեցիկ անակնկալ մատուցեց քաղաքացիներին։ Նա հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիներն այսուհետև կարող են ազատորեն մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք և այն օգտագործել իբրև զբոսավայր, ժամանցի վայր։

«Մենք հույս ունենք, որ այս դռներն այլևս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն անշրջելիորեն պատկանում է ՀՀ քաղաքացիներին»,- հայտարարեց վարչապետը։

ԴԻՏԵՔ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ 

https://www.facebook.com/armgovernment/videos/246705216187758/

Pin It on Pinterest