Վկա Տարոն Մարգարյանը «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով հարցաքննվել է, ընդունել խախտումներ

0
1140

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան որպես վկա հարցաքննվել է «Երևան» հիմնադրամում ֆինանսական չարաշահումների գործով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը․

«Տարոն Մարգարյանը ընդունել է որոշակի խախտումներ, որոնք ի հայտ են եկել։ Այս պահին մոտավորապես 1 միլիարդ 820 միլիոն դրամի վերականգնման ենթակա գումար կա, որն արդեն իսկ Ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված ստուգման արդյունքում հաստատվել է»։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ այդ գումարները պետք է վերականգնվեն պետական բյուջե և «Երևան» հիմնադրամի տնօրենն այդ հարցում տվել է իր գրավոր համաձայնությունը։ Գրեթե 2 միլիարդ դրամ գումարի մի մասը յուրացվել է, մյուս մասի հիմքերն են սխալ ներկայացված եղել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here