ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անձնական զրույցի գաղտնալսումը տեղի էր ունեցել հուլիսի վերջին, երկրորդ նախագահի կալանավորման նախօրեին, փակ ռեժիմով տեղադրվեց համացանցում սեպտեմբերի 5-ին, հրապարակային դարձվեց միայն սեպտեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրը: Ապա սկսվեց ՀՀԿ կարկառուն դեմքերի՝ ՙՙԱշոտյան-Շարմազանով՚՚-ների, քոչարյանական իրավաբանների, գաղտնի և բացահայտ «PR-շիկների» գրոհը ՀՔԾ և ԱԱԾ դիրքերի, Փաշինյանի կառավարության ուղղությամբ:

Սև քարոզչության թամբին ՙՙ

Հաստատվեցին օդում կախված լուրերը, որ վարչապետն անձամբ ուղորդում և համակարգում է քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործերը՚՚, — Վանեցյանի ու Խաչատրյանի ասուլիսը չավարտված գրեց իր ՖԲ էջին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 2015 թվականի փետրվարի 12-ին նույն Աշոտյանը ՀՀԿ ԳՄ նիստում, Ծառուկյանի ահեղ դատարանի օրը, ՙՙԴոդին՚՚ բամփելու օգտին ճառ ասողներից էր: ՙՙՔանի ժամանակն է, իսկ ժամանակը հիմա է, այդ գործողությունները ամբողջությամբ պետք է իրականացվեն: Առանց խղճի խայթի, առանց ավելորդ զգացվողությունների, որոնք իբր մեզ ավելի քաղաքակիրթ են դարձնում՚՚, — ասում էր նա: «Սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ», — սև քարոզչության հիմնական «մեխը» խփեց Քոչարյանը հերթական «բացառիկ» հարցազրույցում։

Վերջերս նա Աշոտյանից և խոսնակ Շարմազանովից հաճախ է խոսում։ Նշված քայլերի հաջորդականությունը վկայում է, որ գաղտնալսումը և դրան հետևած գործողությունները ծրագրված էին, ունեին հստակ ժամանակացույց և նպատակ․ վարկաբեկել առավել ակտիվ իրավապահ կառույցները, որոնք վարչապետի հիմնական հենարանն են: ՙՙՍա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ՚՚, — Փաշինյանի գնահատականն է։

«Ինձ դատավորը նոր զանգեց, դե, մի քիչ վախեցած ա» Երկու բարձրաստիճան պաշտոնյաների զրույցից տպավորությունն այնպիսին է, ասես, թաքուն ներս ես նայել ինչ որ մեկի բանալու անցքից: Ավանդապես փակ իրավապահ կառույցների ղեկավարներն անկաշկանդ, ՙՙընգեր՚՚, ՙՙցավդ տանեմ՚՚, սանձարձակ արտահայտություններով խոսում են իրար հետ, առանց վարվելակարգ պահպանելու: ՙ

ՙֆիգուրանտների՚՚ հասցեին վիրավորական արտահայտություններ են լսվում, որոնք, սակայն նախատեսված չեն եղել լայն հանրության ականջների համար և արտահայտել են զրուցակիցների անձնական վերաբերմունքը մարտի մեկի գործով մեղադրյաների նկատմամբ: Նրանց կալանքի հիմքերին վերաբերող զրույցի հատվածը կարելի է, ինչպես Վանեցյանն ասաց, ՙՙիրավաբանական քննարկում՚՚ համարել իրավապահ երկու մարմինների ղեկավարների միջև, մանավանդ, որ մեղադրյալները ազգային անվտանգության տեսանկյունից մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Մեկը երկրի նախկին նախագահն է, մյուսը՝ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը մարտի մեկին պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Սակայն մի հատված ենք առանձնացնում զրույցից, առավել «սենսացիոնը»։ Արթուր Վանեցյանն ասում է․ «Ինձ դատավորը նոր զանգեց, դե, մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ ա՞ անունը դատավորի, մի խոսքով, դատավորը, ով որ պտի կալանքը տա։ Բա, ասեց, մի հատ հիմքերը նայեմ, զանգեմ զեկուցեմ, պարոն Վանեցյան ջան»։ Սասուն Խաչատրյանը պատասխանում է․ «Թող նայի»։ «Ասի՝ նայի հիմքերը, կնայես, բայց կալանքը ուզես, չուզես, պտի տաս»։ Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ Սասուն Խաչատրյանը հարցնում է Վանեցյանին․ «Չփակե՞նք, ընգեր», վերջինս էլ խոստանում է․ «Հեսա կխոսամ»։ ՀԱԿ իրավական հարցերի խորհրդատու Արմեն Խաչատրյանը որևէ սենսացիա այս զրույցի մեջ չի տեսնում, առավել ևս վկայություն, որ դատարանների վրա ներազդելու, քրեական վարույթն ուղորդելու մասին խոսող հանգամանք։ Forrights.am-ի համար նա վերլուծում է․

«Խոսում են քրեական բացահայտումներով զբաղվող երկու գերատեսչությունների ղեկավարներ, և եթե հաշվի ենք առնում, որ տասնյակ տարիներ այդ հանցագործությունները բացահայտելու հասարակական պահանջ է եղել, ապա, ի պատիվ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի ասեմ, որ սա բավականին կոռեկտ խոսակցություն է։ Իհարկե, սա մասնավոր զրույց էր, որևէ ենթադրություն չէր կարող նրանց կողմից լիներ, որ այդ խոսակցությունը ձայնագրվում է և կհրապարակայնացվի։ Սկանդալային է, թերևս, մի բան։ Զրույցից ակնհայտը է, որ անգամ հեղափոխությունից հետո դատավորը վախեցած է, նշանակում է՝ նրա վրա եղել է հնարավորոր ազդեցություն, որ դատավորը վախեցել է որոշում կայացնել և կապվել է ԱԱԾ տնօրենի հետ։ Իսկ սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ևս մի հիմք է առաջացել․ մեղադրյալի կողմից հնարավոր ազդեցություն դատավորի վրա»:

Զրույցից տպավորություն չի ստեղծվում, որ Խաչատրյանն ու Վանեցյանն են որոշում փակել-չփակելու հարցը։ «Վարույթ իրականացնող մարմնի ղեկավարը խոսում է օպերատիվ ծառայություն իրականացնող մարմնի հետ։ Մասնագիտական սլենգով ասած, «փակողներն» իրար հետ են խոսում փակել -չփակելու մասին, մանավանդ, որ հիմքերից են խոսում, ասում է՝ հիմքերը կան»։

«Ճնշումներից ով խոսի, չխոսի, Քոչարյանը թող տանձից ու խնձորից խոսի»

Դատավորների վրա ճնշումների մասին է խոսում Քոչարյանը։ Ի՞նչ կասեք։

«Ճնշումներից ով խոսի, չխոսի, Քոչարյանը թող գնա տանձից ու խնձորից խոսի: Քսան տարի թե Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը ուղղակի միջամտություն են ունեցել դատական իշխանության վրա։ Դատական ակտեր են եղել՝ քաղաքացիական, վարչական, քրեական գործերով, որոնց վճիռներն ուղղակի գրվում էին Բաղրամյան 26-ում, հասարակ կալանքի գործեր, ոչ քաղաքական կոնտեքստով։ Անգամ գույքային վեճերով դատավորն ուղղակի ցուցում է ստացել ՍԵրժի Վաչոյից, գույք, ունեցվածք, բիզնես խլելու գործեր չբացահայտելու ուղղակի հրահաններ են եղել նախագահականից։

Իշխանությունը հայտարարում է, որ բոլոր թալանչիները պետք է նստեն, իսկ դատարանը խափանման միջոց է փոխում, գրավ է կիրառում Սերժի Վաչոյի, Սաշիկի տղու, Քոչարյանի, այլ գործերով անցնող մեղարյալների նկատմամբ։ Դատավորները նրանց աշխատողներն են եղել»։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest