Ոստիկանությունում բռնության ենթարկված Հայկ Մխիթարյանը՝ տուժողի փոխարեն մեղադրյալ

0
395

Օգոստոսի 17-ին forrights.am խմբագրություն էին դիմել Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչներ 18-ամյա Հայկ Մխիթարյանն ու իր պապիկը՝ Միշա Մխիթարյանը։ Նրանք պատմեցին, թե ինչպես են Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցներն ապօրինի բաժին տարել Հայկ Մխիթարյանին և բռնության, սպառնալիքների միջոցով ցանկալի ցուցմունքներ կորզել։ Հայկ Մխիթարյանին բաժնում ապօրինի պահել են շուրջ 7 ժամ, թույլ չեն տվել հեռախոսով կապվել հարազատների հետ և այլն։ Քանի որ Հայկը հայերեն գրել կարդալ չգիտի, ստիպել են նկարել այն, ինչ իրենք գրում են որպես ցուցմունք և հաստատի այն։

Հայկը պատմել էր, որ բաժնում փորձել են պարզել, թե որտեղից է ճանաչում ոմն Արայիկի, ապա ստիպել են խոստովանել, որ 2000 դոլար է տվել Արայիկին՝ բանակից 6 ամիս տարկետում ստանալու համար։ Հայկը մեր տեսախցիկի առջև կտրականապես հերքել է , թե ինքը կաշառք է տվել որևէ մեկին։

Հայկը վերջին ութը տարին ընտանիքի հետ ապրում էր Ռուսաստանում և հիմա Հայաստան վերադառնալու պատճառը բանակում ծառայելն է։ Հայկը առաողջական խնդիրներ ունի և զինկոմիսարիտը նրան ուղեգրեր է տվել տարբեր բոժշկական փորձաքննություններ անցնելու համար և խմբագրություն այցելության պահին նրա ձեռքում էին բժշկական այդ փաստաթղթերը։

Մեզ հայտնի դարձավ, որ Արայիկը, որի դեմ ցուցմունք են կորզել՝ Արայիկ Անտոնյանն է, որին օգոստոսի 17 կալանավորել են: Վերջինիս շահերի պաշտպան Արմեն Սողոմոնյանը որոշ մանրամասներ պատմեց։

«Մի քանի օր առաջ իմ պաշտպանյալը ոստիկանների բառացի հարձակման հետևանքով ձերբակալվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նույն օրը քննիչի կողմից որոշում է կայացվել Արայիկ Անտոնյանին ձերբակալելու մասին։ Նրան մեղսագրվում է՝խոշոր չափերի կաշառք, նաև կաշառքի միջնորդություն, օժանդակություն»: Արայիկ Անտոնյանը չի հադիսանում պաշտոնատար անձ և որևիցե մեկից կաշառք չի վերցրե, այն էլ առանձնապես խոշոր չափերի, այս մեղադրանքը չի էլ կարող հաստատվել»,- ասաց պաշտպանը:
Անտոնյանի պաշտպաններ Արմեն Սողոմոնյանը և Արթուր Գրիգորյանը բողոքարկել էին ձերբակալման որոշումը, և այն դատարանի կողմից 14.08.2018թ. ճանաչվել էր ոչ իրավաչափ և Արայիկ Անտոնյանն ազատ էր արձակվել:

Պաշտպանը նշեց, որ ձերբակալման արձանագրությունը ոչ իրավաչափ ճանաչելուց հետո խուզարկություն կատարելիս վարույթն իրականցնող մարմնի կողմից կատարվել են բացահայտ ապօրինություններ։

«Դրամական միջոցների պահով նյութականի վերաբերյալ դատարանը մերժել էր միջնորդությունը՝ այն մասնակի բավարարելով, այսինքն չէր թույլատրել այդ արարքը: Սակայն, Նոր Նորքի քննչականը առանց հապաղելու Արայիկ Անտոնյանին պատկանող 6900 ԱՄՆ դոլար գումարը ապօրինաբար առգրավեցին և մինչ օրս պահում են իրենց մոտ՝ չունենալով դրա վերաբերյալ դատարանի թույլտվությունը: Համապատասխան դիմումներ ենք ներկայացրել: Եռօրյա ժամկետն անցել է, սակայն նրանցից որևիցե պատասխան չենք ստացել»,- ասաց Արմեն Սողոմոնյանը:

Մեկ օր ձգված կալանքի միջնորդությունը քննարկելուց հետո, դատարանը որոշել է ամբողջությամբ բավարարել քննիչի միջնորդությունը, իսկ փաստաբանների միջնորդությունը գրավ կիրաաելու վերաբերյալ՝ մերժել է: Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել կալանքի որոշումը և քննիչների գործողությունները։

«Եթե դատարանը օբյեկտիվ մոտենար հարցին, միանշանակ քննիչի որոշումը ենթակա էր մերժման, քանի որ այն լի էր կեղծիքներով և հակաօրինական գործողություններով: Հայտարարություն ենք պատրաստվում տալ նաև ՀՔԾ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված բազմաթիվ ապօրինությունների վերաբերյալ: Մենք նաև դատավոր Հարություն Մանուկյանի վերաբերյալ ենք հաղորդում տալու ՀՔԾ: Նաև բողոքարկելու ենք քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշումը, որը նույնպես դատավարական խախտումներով է։

Արմեն Սողոմոնյանն անդրադարձավ նաև Նոր Նորքի ոստիկանությունում Հայկ Մխիթարյանից ցուցմունք կորզելու հանգամանքին:

«Նա չի տիրապետում գրավոր հայերենին, և քննչականի աշխատակիցները միլպետի, օպերգծով տեղակալի, քրեականի պետի և իրենց աշխատակիցների հետ միասին, ծեծի են ենթարկել Հայկին: Տպագիր գրել են ցուցմունքը՝ ստիպելով Հայկին ամեն էջի տակ իրենց կողմից նկարված տառերով ստորագրել: Բացի այդ մեկ նախադասությամբ արձանագրել, իբրև թե ցուցմունքի հեղինակն ինքն է գրված է իր բառերից տպագրված է իր բառերից և ճիշտ է:»,- պատմեց Արմեն Սողոմոնյանը:

Հրապարակմանը ոստիկանությունը ծանոթ է Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը խոստացավ և՛ արդյունքների մասին տեղեկացնել կայքին, և՛ պաշտոնապես հայտարարությամբ հանդես կգան:

Լիլիթ Թադևոսյան

Հ.Գ. Տեղեկացանք, որ այսօր ժամը 3-ին Հայկ Մխիթարյանը և իր պապիկը հրավիրվել են Նոր Նորքի քննչական բաժին, ըստ ուղարկված ծանուցագրի Հայկ Մխիթարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here