դատախազությունը մերժել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ 45 պատգամավորների միջնորդությունը

0
1170

Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 45 պատգամավորների միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

«Նախաքննության այս փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,-ասաց նա:
Նշենք, որ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար ստորագրահավաքին միացել էր 41 պատգամավոր ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 1-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից:
Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի կայացրած որոշումը փաստաբանների խումբը բողոքարկել է: Վերաքննիչում բողոքի քննությունը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 9-ին, ժամը 12:00-ին:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ Գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած «ՀՀԿ» խմբակցության պատգամավորների անունները՝
1. Բաբլոյան Արա
2. Բաղդասարյան Վահրամ
3. Շարմազանով Էդուարդ
4. Հովհաննիսյան Արփինե
5. Մելիքյան Գագիկ
6. Հարությունյան Վահան
7. Հակոբյան Միհրան
8. Աճեմյան Կարինե
9. Բաղդասարյան Ջեմմա
10. Հասանով Կնյազ
11. Միխայլով Արսեն
12. Աշոտյան Արմեն
13. Հարությունյան Անդրանիկ
14. Հարությունյան Արամ
15. Կարապողոսյան Հարություն
16. Համբարձումյան Արկադի
17. Հակոբյան Հակոբ Ռ.
18. Ավագյան Կարեն
19. Հովհաննիսյան Արայիկ
20. Սարգսյան Ռոբերտ
21. Սարդարյան Շուշան
22. Նաղդալյան Հերմինե
23. Եսայան Մարգարիտ
24. Գեղամյան Արտաշես
25. Սահակյան Նաիրի
26. Մախմուդյան Ռուստամ
27. Գրիգորյան Արայիկ
28. Նիկոյան Սամվել
29. Պետրոսյան Շուշան
30. Բաբուխանյան Հայկ
31. Սահակյան Գալուստ
32. Ֆարմանյան Սամվել
33. Հարությունյան Խոսրով
34. Պողոսյան Միհրան
35. Մուրադյան Ռուզաննա
36. Կարապետյան Կարեն
37. Բեքարյան Կարեն
38. Վարդապետյան Տաճատ
39. Նահապետյան Կորյուն
40. Մինասյան Գագիկ
41. Սարգսյան Ավետ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here