ԱԱԾ-ն կոռուպցիայի դեպք է բացահայտել է Արարատի մարզի զինվորական կոմիսարիատում

0
660

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ 2018 թվականի հուլիսին կոռուպցիայի դեպք է բացահայտել է Արարատի մարզի զինվորական կոմիսարիատում:

ԱԱԾ հաղորդագրության համաձայն, զինկոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետը 2018 թվականի առաջին զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա թվով 4 զորակոչիկների պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից տարկետում տրամադրելուն օժանդակելու համար ստացել է շուրջ 7000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասն իր ծանոթի միջոցով փոխանցել է բժշկական կենտրոնի բժիշկ-մասնագետին` ցանկալի ախտորոշում ստանալու համար, իսկ գումարի մյուս մասը՝ Մասիսի զինկոմիսարիատի նախկին մի աշխատակցի՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների միջոցով այդ զորակոչիկների տարկետումը կազմակերպելու համար:

Բացի այդ, ԱԱԾ-ն պարզել է, որ զինկոմիսարիատի այդ նախկին աշխատակիցը դեռևս պաշտոնավարման ընթացքում 4000-ական ԱՄՆ դոլար գումարի դիմաց կազմակերպել է 2 այլ զորակոչիկների տարկետումներ տրամադրելու գործընթացը, իսկ 7 այլ անձանցից էլ զինծառայության հետ կապված տարբեր հարցեր կարգավորելու պատրվակով վերցրել է 150-4000 ԱՄՆ դոլար գումարներ, սակայն ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ որևէ գործողություն չձեռնարկելով` խաբեությամբ հափշտակել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետը, զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը և բժիշկ-մասնագետը ձերբակալվել են, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նրանց մեղադրանք է առաջադրվել և ընտրվել խափանման միջոցներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here