փաստաբանը իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ չունի

0
9

փաստաբան Արթուր Գրիգորյանի բաց նամակը գլխավոր դատախազին

Այն բանից հետո, երբ ոստիկանությունը վերջապես բարեհաճեց իմ հաղորդման հիման վրա ձեռնամուխ լինել նյութերի նախապատրաստմանը (հնարավոր է նաև քրեական գործ է հարուցվել), իր դասատուի ուղորդմամբ ֆոտոշոպալրագրող Շամշյանի մոտ իմ վերաբերյալ հոդված է հրապարակել http://shamshyan.com/hy/article/2018/08/02/1102264/, թե իբր իր նկատմամբ սպանության սպառնալիք եմ հնչեցրել: Հավատացեք, անգամ էս վիժվածքին սպանելու դեպքում ես խնդիր չպետք է ունենայի, քանի որ ամիսներ շարունակ նա խախտում է իմ բնակարանի անձեռնմխելիությունը, ընտանիքիս անդորրը, ինձանից իմ շահած գործի գումարն է շորթում, կատարում է ինքնիրավչություն:

Ու թող սրա տարիքը չշեշտեն, քանի որ էս բանսարկուն բոլորիցս շատ առողոջություն ունի: Որպեսզի գլուխներդ շատ չտանեմ, ստորև հրապարակում եմ դեռևս ս.թ. հուլիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազին իմ ուղարկած հաղորդման ամբողջական տեքստը:

ՀՀ գլխավոր դատախազ՝պարոն Ա.Դավթյանին

Հարգելի պարոն Գլխավոր Դատախազ,փաստաբանը իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ չունիփաստաբան Արթուր Գրիգորյանի բաց նամակը գլխավոր դատախազինԱռանձին փաստաբանների կողմից իրենց հաճախորդների նկատմամբ ցուցաբերվող ոչ պատշաճ վարքագծի մասին հաճախ է խոսվում: Ցավոք սրտի, այդ ոչ պատշաճ վերաբերմունքը որոշ դեպքերում ամփոփվում է հանցակազմ պարունակող արարքների, մասնավորապես, խարդախության մեջ, որոնց վերաբերյալ կան նաև օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ:

Ինչ վերաբերում է հակառակ հարթությանը, երբ առանձին հաճա-խորդների կողմից փաստաբանների նկատմամբ ոտնձգություններ են կատարվում, ապա դարձյալ պետք է ցավով արձանագրեմ, որ նման դեպքերում փաստաբանը իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ չունի: Ավելին՝ ՀՀ փաստաբանների պալատի և/կամ իրավապահ մարմինների կողմից փաստաբանի համապատասխան ահազանգերի տևական անտեսումը ստեղծում է քրեածին մի իրավիճակ, երբ փաստաբանը կարող է ստիպված լինել անցնելու իր և իր ընտանիքի ինքապաշտպանության: Այդժամ, բնականաբար, ինքնապաշտպանության հարցն այլևս քննարկման առարկա չի դառնա և վերստին ուշադրության կենտրոնում կհայտնվի փաստաբանի “ոչ իրավաչափ” կամ “հանցավոր” վարքագիծը:

Այսպես, 2013 թվականի հուլիսի 23-ին փաստաբանական ծառայությունների տրամադրման պայմանագիր եմ կնքել Երևան քաղաքի Հ. Հակոբյան փողոցի 4-րդ շենքի թիվ 9 բնակարանի բնակիչ Ջուլիետա Վիտյայի Կարապետյանի հետ, որով պարտավորվել եմ նրա ներկայացուցչությունն իրականացնել թիվ ԵԱՆԴ/0027/02/13 քաղաքացիական գործով: Նշված գործը վերջնական դատական ակտով լուծվել է Ջ.Կարապետյանի օգտին և այդ փաստի ուժով պայմանագրի գործո-ղությունը դադարել է պատշաճ կատարմամբ:2014 թվականի մայիսի 19-ին նույն անձի հետ կնքել եմ ևս մեկ պայմանագիր, որի շրջանակնեում նրան տրամադրվող փաստաբանա-կան ծառայությունները վերաբերել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու վարույթի հարուցմանը հասնելուն:

Նշված պայմանագրի գործողության ընթացքում՝ 2016 թվականի փետրվարի 12-ին միակողմանի հրաժարվել եմ պայմանագրից, քանի որ դրա 6.7. կետին հակառակ՝ Ջ.Կարապետյանը երաշխիքային կանխավճարի համալրումներ չէր կատարել և, բացի այդ, խախտելով պայմանագրի 3.2.6. կետը՝ նա իր շարունակական հեռախոսազանգերով անհարկի միջամտում էր թե՛ իր հետ կնքված պայմանագրով, և թե՛ այլ հաճախորդների հետ կնքված պայմանագրերով իմ կողմից ծառայությունների տրամադրման նորմալ գործընթացին:

Այս ամենի շարադրմամբ Ջ.Կարապետյանին ուղարկել եմ համապատասխան գրավոր ծանուցում՝ դրան կից վերադարձնելով նրա գործին վերաբերող բոլոր նյութերը:Իմ վերը նշված ծանուցումը ստանալուց հետո՝ 2016 թվականի մարտի 3-ին, Ջ.Կարապետյանը դիմում է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատ, որով ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելով այն մասին, թե ես իրենից գումարներ վերցնելով իբր իր գործն անավարտ եմ թողել, պահանջել է ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկել և պարտավորեցնել հետ վերադարձնել թե՛ առաջին և թե՛ երկրորդ պայմանագրերի հիման վրա ինձ վճարված՝ ընդհանուր առմամբ 300.000 ՀՀ դրամը:

ՀՀ փաստաբանների պալատին այս առթիվ ներկայացրել եմ համապատասխան գրավոր պարզաբանումներ, որից հետո Ջ.Կարապետյանին հայտնվել է, որ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բացակայում են:Նշեմ նաև, որ իր պահանջը ներկայացնելու նպատակով Ջ.Կարապետյանը մի շարք անգամ գնացել է ծնողներիս բնակարան, որը գտնվում է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 198-րդ շենքի թիվ 5 հասցեում: Ծնողներս նրան դուրս են հրավիրել, զգուշացնելով, որ այլևս չգա և բոլոր հարցերին լուծում տա օրենքով սահմանված կարգով, եթե իր պահանջներն օրինական են:2017 թվականի ամռանը նոր հեռախոսահամար եմ վերցրել (091063736), որի մասին հայտնել եմ բոլոր շահագրգիռ անձանց, այյդ թվում՝ հաճախորդներիս:

Ջ.Կարապետյանին, բնականաբար, նշված հեռախոսահամարը չեմ տրամադրել, քանի որ վերը նշված իրադարձություններից հետո նա այլևս իմ հաճախորդը չէր: Նշեմ նաև, որ 2017 թվականի նոյեմբեր ամսից փաստացի բնակվում եմ Երևան քաղաքի Կողբացի փողոցի 1-ին շենքի թիվ 71 բնակարանում: Հաճախորդներիս բնակությանս վայրը չեմ հայտնել, քանի որ նրանց ընդունում եմ Արշակունյաց պողոտայի 2-րդ շենքի թիվ 511 սենյակում, որը հանդիսանում է իմ և գործընկերներիս ընդհանուր գրասենյակը:Սույն թվականի, եթե չեմ սխալվում, ապրիլ ամսին հեռախոսազանգ ստացա 091584950 հեռախոսահամարից և պարզվեց, որ զանգահարողը Ջուլիետա Կարապետյանն է:

Նա սկսեց ինձանից պահանջել, որպեսզի վերադարձնեմ երկու պայմանագրերով իր վճարած 300.000 ՀՀ դրամը, ինչին ես պատասխանեցի, որ դեռևս 2016 թվականին իրեն գրավոր ծանուցում եմ ուղարկել, որից երևում է, որ ես իր նկատմամբ որևէ դրամական պարտավորություն չունեմ, ավելին՝ իմ կողմից իրեն երկրորդ պայմանագրով փաստացի տրամադրված ծառայությունների հանրագումարի և իր վճարած 150.000 ՀՀ դրամի միջև տարբերությունը կազմում է 110.000 դրամ, որը իրենից պահանջելու բոլոր իրավական հիմքերն ունեմ: Նա իրեն բնորոշ սկանդալային տոնով՝ բղավելով և ինձ “խարդախ” անվանելով սկսեց սպառնալ, որ ոչ միայն իմ հեռախոսահամարն է իմացել, այլև բնակությանս վայրը և, որ գալու է իմ բնակարան գումարը “ստանալու”:

Ես պահանջեցի, որպեսզի նա ասի, թե ո՞վ է իրեն տրամադրել իմ հեռախոսահամարն ու հայտնել բնակությանս վայրը, ին-չին նա արհամարաբար պատասխանեց, որ դա ինձ չի վերաբերում: Մի շարք անգամ ևս Ջ.Կարապետյանի հետ նույնաբովանդակ հեռախոսազրույցներ ունենալուց հետո և համոզվելով, որ նա որևէ կերպ հակված չէ իր կարծեցյալ պահանջների լուծումը տեղափոխել իրավական հարթություն, ես դադարեցի պատասխանել նրա հեռախոսազանգերին: Այդժամ նա սկսեց ինձ ուղարկել SMS հաղորդագրություններ, որ ես հարցին “լուծում” տամ, այլապես գալու է իմ բնակարան:

Ես էլ իրեն պատասխան SMS հաղորդագրություններ եմ ուղարկել, որոնցով զգուշացրել եմ, որ օրենքով սահմանված կարգից դուրս որևէ գործողություն չկատարի, ներառյալ՝ ինձ հետ հանդիպումներ չփնտրի: Ջ.Կարապետյանի SMS հաղորդագրությունների միջոցով տեղի ունեցած ողջ նամակագրությունը պահպանված է իմ հեռախոսի մեջ:Սույն թվականի հունիսի 23-ին, երբ ծնողներիս հետ Վերնիսաժի տարածքոմ էի, Ջ.Կարապետյանը նորից սկսեց ինտենսիվ զանգահարել ինձ և SMS հաղորդագրություններ ուղարկել, որ գալու է իմ բնակարան: Նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում ծնողներիս հետ վերադառնում էի իմ բնակարան, և երբ վերելակի դուռը բացվեց՝ վերելակի մոտ կանգնած էր Ջ.Կարապետյանը:

Ես ծնողներիս առաջարկեցի մտնել բնակարան և Ջ.Կարապետյանից պահանջեցի դուրս գալ շենքից: Վերջինս հայտարարեց, որ չի պատրաստվում դուրս գալ և, որ ես պետք է վերադարձնեմ իր վճարած գումարները: Տեսնելով, որ Ջ.Կարապետյանը եկել է հերթական սկանդալը սարքելու և ինձ հունից հանելու նպատակով՝ ծնողներս ինձ խնդրեցին մտնել բնակարան. ես հետևեցի նրանց խնդրրանքին: Հայրս դուռը փակեց, ոից հետո Ջ.Կարապետյանը ավելի քան երկու ժամ կանգնել է բնակարանիս դռան առջև և դուռը թակելով, բղավելով, իմ և ծնողներիս հասցեին վիրավորական արտահայտություններ անելով, ինձ պարբերաբար “խարդախ” անվանելով պահանջել է, որպեսզի իրեն ներս թողնենք, որպեսզի ես “հարցին լուծում” տամ:

Տարեց ծնողներս ապշած էին և նայրդայնացած, քանի որ նրանց համար նույնպես ավելի քան ակնհայտ էր, որ Ջ.Կարապետյանի այցելության նպատակը ոչ այլ ինչ է, քան ինձ հունիսց հանելը, տեղում որևէ միջադեպ սադրելը և հարևանների մոտ ինձ վարկաբեկելու միջոցով իր ապօրինի պահանջների կատարմանը հասնելը: Նշեմ, որ Ջ.Կարապետյանի վերը նշված այցելությունից շատ չանցած իմ բնակարան է եկել ընկերս՝ փաստաբան Արմեն Սողոմոնյանը, ով մինչև վերջ մեզ հետ է գտնվել և ականատես է եղել այս ամենին:Քանի որ բնակարան մտնելուց հետո պարզ էր, որ Ջ.Կարապետյանի ինքնիրավ գործողությունները շուտ չեն դադարելու, հնարավոր անցանկալի զարգացումները կանխելու և նրան դուրս հրավիրելու նպատակով 1-02 համարով զանգահարել ենք ոստիկանություն: Շատ չանցած ոստիկանները եկել, տեղում տեսել են իրավիճակը և ինձ մի քանի բա-նավոր հարցեր ուղղելուց հետո գնացել են մեկ այլ դեպքի վայր, խոստանալով վերադառնալ:

Ջ.Կարապետյանը շարունակել է մնալ դռանս մոտ՝ բղավել, դուռս թակել, վիրավորել և ներկայացնել իր ապօրինի պահանջը, սպառնացել է, որ շենքի բակում ինձ մարդիկ են սպասում, որ եկել են ինձ ծեծելու:Տեսնելով, որ գնացած ոստիկանները տևական ժամանակ չեն վերադառնում, ևս երկու անգամ ահազանգել եմ 1-02 համարին, հայտնելով, որ Ջ.Կարապետյանը շարունակում է իր ինքնիրավ գործողությունները, խախտում է բնակարանիս անձեռնմխելիության իմ իրավունքը և մեր անդորրը: Ու թեև նույն ոստիկանները վերջապես վերադարձան, այնու-ամենայնիվ ինձանից որևէ գրավոր հաղորդում, դիմում կամ բացատրություն չպահանջեցին. նրանց ավելի շատ հետաքրքրում էր իմ և Ջ.Կարապետյանի միջև տեղի ունեցած պայմանագրային հարաբերությունները:

Վերջապես, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանները գնացին, Ջ.Կարապետյանն էլ նրանց հետ դուրս եկավ:Դրանից հետո Ջ.Կարապետյանի գործողությունները ամենևին էլ չդադարեցին: Հաջորդ օրը առավոտվանից նա շարունակեց իր հեռախոսազանգերն ու SMS հաղորդարություններ ուղարկելը, սպառնալով, ի թիվս այլնի, որ ինչ ուզում է ես անեմ, մեկ է՝ ինքը ամեն օր գալու է և “իր փողը պահանջի”, որ մարդ է ուղարկելու, որ ինձ ծեծի: Կենտրոնի ոստիկանությունից իմ ահազանգի վերաբերյալ մինչ օրս որևէ գործողություն չի կատարվել, իսկ Ջ.Կարապետյանը շարունակում է իր ինքնիրավ գործողությունները (զանգերն ու SMS հաղորդագորությունները). նա ցանկացած պահի կարող է վերստին հայտնվել իմ բնակարանի մոտ, ներխուժման փորձեր կատարել՝ ինձ դրդելով որևէ ոչ ադեկվատ քայլի:

Նման պայմաններում, եթե ես անցնեմ իմ իրավունքների ինքնապաշտպանության, ապա չկա որևէ երաշխիք, որ իմ գործողությունները հետագայում համաչափ կհամարվեն..: Այդ իսկ պատճառով ստիպված եմ դիմել Ձեզ:

Հարգելի պարոն Գլխավոր Դատախազ,

1995 թվականից անընդմեջ փաստաբանական գործունեություն եմ իրականացնում, մասնակել և մասնակցում եմ թե՛ ներպետական և թե՛ միջազգային դատավարությունների (պատիվ եմ ունեցել մի դատավորությունում Ձեզ հետ մասնակցել մեղադրանքի կողմում): Երբեք կոմերցիոն շահը իրավապաշտպան նպատակից վեր չեմ դասել: Հատկապես նաև այս պատճառով ինձ համար ծայրաստիճան անընդունելի է և վիրավորական, որ որոշ անձանց ցածր գիատկցության մեջ փաստաբանի կարգավիճակն այնպես է ընկալվում, որ երբ ուզեն՝ կարող են նրան ահաբեկելու, սադրելու, շանտաժի ենթարկելու, որոշ դեպքերում նաև սուտ գողական հնարքներ բանեցնելու և այլ ապօրինի եղանակներով հասնել իրենց քմահաճ նպատակների իրականացմանը:

Կոնկրետ դեպքում,

Ջուլիետա Կարապետյանը՝ 1) ապօրինի` առանց իմ համաձայնության հավաքել և օգտագործել է իմ անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ (հեռա-խոսահամարս և բնակությանս վայրը),

2) կատարել է ինքնիրավչություն, քանի որ շրջանցելով քաղաքացիաիրավական վեճերի լուծման՝ օրենքով սահմանված դատական կարգը, ինձանից 300.000 ՀՀ դրամ պահանջելու իր ենթադրյալ իրավունքն իրականացրել է ինքնակամ (ինքնագլուխ), որով էական վնաս է պատճառել իմ և ծնողներիս իրավունքներին՝ տևականորեն խախտելով իմ և նրանց անդորրը, վնաս տալով իմ գործարար համբավին և տևականորեն խանգարելով իմ աշխատանքը,

3) կատարել է իմ բնակարան ապօրինի ներխուժելու փորձ,

4) կատարել է շորթում, քանի որ ինձ ծեծել տալու սպառնալիքով ինձ դրամական պահանջ է ներկայացրել:

Խնդրում եմ իմ այս նամակն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և հանձնարարել լուծելու Ջուլիետա Վիտյայի Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական գործ հարուցելու հարցը:Առդիր՝ Ջ.Կարապետյանին հասցեագրված գրավոր ծանուցման և ՀՀ փաստաբանների պալատին ներկայացված գրավոր պարզաբանման պաճենները:

Հարգանքով՝փաստաբան Արթուր Գրիգորյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here